Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ հանցագործությունների խրախուսման հարցը ԵԱՀԿ ՄԽ օրակարգում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում, Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում հուլիսի 30-ին ներառվել էր Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշել է, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։

Այնուհետև դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում հայերի հանդեպ բռնությունները, լինելով կարծես թե նոր երևույթ, այնուամենայնիվ շարունակությունն են հակահայկական ատելության քարոզչության, որին ադրբեջանական հասարակությունը ենթարկվել է տասնամյակներով։ Այս առումով Հայաստանի Մշտական ներկայացուցիչը նշել է, որ վարվող հայատյացության քաղաքականությունը, ուղղված Ադրբեջանի բնակչության մոտ հայերի հանդեպ ատելություն և անհանդուրժողականություն արմատավորելուն, վարվում է պետական ամենաբարձր մակարդակով։

Դեսպան Պապիկյանը այնուհետև նշել է, որ Հայաստանը մշտապես միջազգային իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը և քարոզչությանը՝ զգուշացնելով որ հայատյացության նման բարձր մակարդակի պարագայում այն հեշտությամբ կարող է տեղափոխվել այլ երկրների տարածք, ինչին և ականատես ենք լինում այսօր. «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը»։

Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները, որոնք Բաքվի անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորումն են և համահունչ են երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակումների թշնամանք հրահրելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը և հռետորաբանությանը։

Հայերեն English Русский

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին