Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական սահմանի ընդհարումները շատ մտահոգիչ է համարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ է համարել բազմաթիվ առումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են բազմաթիվ առումներով:

Նախ և առաջ, որովհետև, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո սա առաջին անգամն է, որ տեղի են ունեցել այս մասշտաբի զինված բախումներ, որոնց ընթացքում եղել է 19 զոհ, ընդ որում, հայերից մեկը սպանվել է երեկ:

Բացի այդ, քանի որ սա առաջին անգամն է, որ ընդհարումներ են եղել ոչ թե Լեռնային Ղարաբաղում շփման գծի վրա, որտեղ դրանք պարբերաբար տեղի են ունենում և որտեղ եղել են 2016թ. ապրիլի պատերազմի բախումները, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին:

Եվ, երրորդ պատճառը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, առողջապահական ճգնաժամն է: Այս երկրները, և հատկապես Հայաստանը, խիստ տուժել են, և այդ ճգնաժամի զոհերն են այն բոլոր սոցիալական հետևանքներով, որ կարելի է պատկերացնել:

Ինչպես գիտեք, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պարոն նախագահ, կա միջնորդական առաքելություն՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության կողմից վստահված Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Չնայած այս երեք երկրների համակցությունը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, սակայն համանախագահությունը գործում է: Եվ մենք հանդես ենք եկել անհրաժեշտ նախաձեռնություններով, արդեն 10 օր է, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի, այն գրեթե պահպանվում է այնտեղ այս պահին, և որպեսզի լինեն բանակցություններ կողմերի միջև, որովհետև չի կարող լինել ռազմական լուծում: Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում: Ես կարծում եմ, որ կարելի է հասնել այդ լուծմանը կամքի ուժ ցուցաբերելով և երկու կողմերի ներգրավմամբ:

Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ամեն ջանք կգործադրի հասնելու համար այդ արդյունքին, որովհետև կարծում եմ՝ մենք լսում ենք բոլոր կողմերին հասնելու համար կայուն լուծման, անգամ եթե ճանապարհը դեռ լինի երկար»:

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ