Մահացել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքից հեռացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Ռասթ-Կլան ազգանվամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը:

«Ցավով իմացանք, որ անցած գիշեր մահացել է մեր ընկերը, քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը: Ցավակցում ենք նրա կնոջը՝ Մարիին, զավակներին՝ Էրսեին և Գայանեին, նրա բոլոր հարազատներին»,- գրել է Ամիրզայանը:

Թորոս Ռասթկելենյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քանդակները տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ռասթկելենյանը սիրահարված է եղել արդարությանն ու ազատությանը, ինչն արտահայտվել է նրա քանդակներում:

2015 թվականին քանդակագործը ժամանել էր Հայաստան: Նա Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձիկապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտաս վարդապետի քանդակը:

«Կոմիտասը մեզ լուսավորեց, և մեր պարտականությունն է միշտ հիշել և վառ պահել նրա հիշատակը: Մենք առավելություն ունենք այլ ազգերի նկատմամբ, քանի որ մեր ազգի ամեն մի ստեղծագործությունում առկա է ազգային ոճը»,- նշել է նա:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438