ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենա ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Կարծում եմ, որ մյուս ուժերը նույնպես հանդիպում կունենան: Սա, ըստ էության, չգրված կանոն է եղել բոլոր նախորդ թեկնածուների դեպքում: Խմբակցությունների հետ հանիպումները կլինեն և մեր դիրքորոշումները, գուցե, ավելի հասկանալի լինեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հարցին, թե որքանով էր անկակնալ կառավարության այս թեկնածուի առաջադումը՝ հաշվի առնելով, որ բոլորովին այլ անձանց անուններն էին շրջանառվում, Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքը թեկնածու առաջադրող սուբյեկտը չէ:

«Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես թեկնածու առաջադրող սուբյեկտ չեմ: Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև այն առումով, որ իմ դասախոսն է եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը Ազգային ժողովի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի»,-հավելեց պատգամավորը:

Հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները և անելիքները ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում։ Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը