Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում. Մակունց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, Թուրքիան չի դիմինման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»,- ասաց Մակունցը:

Հուլիսի 12-20-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների ընթացքում Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն այդ օրերին Թուրքիայում հանդիպումներ էր ունենում Թուրքիայի բանակի հրամանատարության հետ:

Նորայր Շողիկյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ