Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել էԱրցախում հումանիտար ականազերծման համար օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Այն նախատեսում 1.4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները: Արցախին օգնության վերաբերյալ փոփոխությունն ընդունվել է որպես փոփոխությունների ավելի մեծ խմբի մի մաս:

2021 թվականի ֆիսկալ տարվա արատասահմանյան օգնության օրինագծի ոչ մի փոփոխություն այնքան աջակից չի ունեցել, որքան Արցախին օգնության տրամադրման հարցը:

HALO Trust-ը Արցախում հումանիտար ականազերծմամբ է զբաղվում 2001 թվականից:

Արցախին օգնության տրամադրման հարցը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ալիևի ռեժիմի կողմից: ՍակայնANCA-ի առցանց պորտալների միջոցով տասը հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախում ականազերծման համար ԱՄՆ օգնության շարունակականությունն ապահովելու կոչով: Բազմաթիվ մարդիկ ևս օգտվել են ANCA-ի գործիքներից՝ օրենսդիրների հետ կապվելու համար:

ANCA- ն ներկայումս աշխատում է Սենատի ղեկավարների հետ `Արցախին օգնության հարցը ներառելու 2021 թվականի ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության օրինագծի իրենց տարբերակում, որը դեռ պետք է ընդունվի հատկացումների հանձնաժողովի կողմից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում