Գերագույն ռադայի պատգամավորը խստորեն քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան խստորեն քննադատել է իրենց ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով, այդպիսի «դիվանագիտական» գործունեությունը բերում է անառողջ արդյունքների:

«Միակողմանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի կոնֆլիկտի հետ, մասնագիտական անպիտանիության ցուցիչ է, պարոնայք: Եվ եթե պարոն Բոդնարի թեթևամտության հետ կապված պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, ապա ընդհանուր ձեր աշխատանքի գնահատականը թող տա միջազգային դիվանագիտական հանրությունը: Ես պարզապես հիշեցնեմ, որ նման թեզեր վերը նշված կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հարթակում հայտնում է միայն Թուրքիան: Միգուցե դուք չունեք որակավորված մասնագետներ, միգուցե օգնություն է անհրաժեշտ, կամ մասնագիտական գրքեր արժե նվիրել: Դուք տեղեկացրեք, պատգամավորական թևը կօգնի»,-հայտարարել է Վոլոդինան:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր արել՝ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, թեպետ սադրիչ գործողություները նախաձեռնել է Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածքից դուրս:

Հայերեն Русский

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը