Ամբողջությամբ ընդունվեց լայն քննարկման արժանացած Տեսալսողական մեդիայի մասին օրենքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների, զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից լայն քննարկման արժանացած Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ կմտցվեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մեջ:

Փաթեթի ներկայացման ընթացքում Վահագն Թևոսյանը նշել էր, որ գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը:

«Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում»,- ասել էր Թևոսյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն:

Պատգամավորը հավելել էր, որ անհրաժեշտ է օրենսդրական փաթեթն ընդունել մինչև հուլիսի 20-ը:

«2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանակում, և իրավական խնդիր չառաջանա»,- հայտնել էր Թևոսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում կատարվել են որոշ լրացումներ. առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ ՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք:

Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից:

Օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 «կողմ», 17 «դեմ» ձայներով:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres