Տնտեսություն

Հայաստանում 2020-ի հունվար-մայիսին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019-ի նույն ժամանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին ծնվել է 12հազար 894 մարդ, նույն ժամանակում մահացել է 11 հազար 547 մարդ, մահերի թիվը 2019-ի հունվար-մայիսի համեմատ նվազել է 2.1 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ժողովրդագրական իրավիճակը ներկայացնող տվյալները:

2020թ. հունվար-մայիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.9 տոկոսի համեմատ:

2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծնվել է 12հազար 894 մարդ: Այս թիվը 2019-ի հունվար-մայիսի 13 հազար 322 ծնունդների համեմատ նվազել է 3.2 տոկոսով: 2018-ի հունվար-մայիսին ծնվել էր 13 հազար 444 մարդ: 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում մահացել է 11 հազար 547 մարդ: Մահերի թիվը 2.1 տոկոսով նվազել է 2019-ի հունվար-մայիսի ցուցանիշից, երբ գրանցվել էր 11 հազար 795 մահվան դեպք, 2018-ին հունվար-մայիսին մահերի թիվը 11 հազար 316 է եղել:

Բնական հավելաճը 2020 թվականի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 180-ով՝ կազմելով 1347: Բնական հավելաճը 2018-ին 2128 էր:

Վիճակագրական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ «2020 թվականի վիճակագրական ծրագրով» նախատեսված է ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփել և հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Սակայն, կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով և ներկայացվել են նախնական տվյալները:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր