Եղիշե Մելիքյանը` «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոայի» դեմխաղից հետո փոփոխություն է տեղի ունեցել«Ալաշկերտի» մարզչական շտաբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբիմամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանիհավաքականի նախկին ֆուտբոլիստ, փորձառու մասնագետԵղիշե Մելիքյանը:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկելհայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանիչեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկ ըներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայիառաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինիդիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում:
2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարիաշխատել է ուկրաինական ակումբներում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչն աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը:
2019 թվականի սեպտեմբերից 40-ամյա մասնագետն ընդգրկվածէր «Լվովի» մարզչական շտաբում, իսկ նույն տարվահոկտեմբերին գլխավորեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայումհանդես եկող ակումբը` կարճ ժամանակահատվածումբարելավելով թիմի խաղը և դիրքը մրցաշարային աղյուսակում: Հայ մասնագետն օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ լքելէր «Լվովի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Եղիշե Մելիքյանն ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր, համակարգում էրՈւկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմիցկազմակերպվող PRO արտոնագրիդասընթացները:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը