«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունը հուլիսի 19-ից սկսած այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թադևոսյանն այս մասին ասաց ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երբ տարիֆում նախատեսված է այդքան, ես չեմ կարող պահել, 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020-ի հուլիսի 19-ից: Ես պետք է հենց հուլիսի 19-ին ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,-ասաց Թադևոսյանը:

Ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի: Տնօրենը հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ:

Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: Նրա խոսքով՝ այդ որոշումն արդեն կայացվել է մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ի կողմից: «2 անգամ պակասեցվել է հսկիչի գործը, այսինքն այն գործը, որ պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրված է անել 6 օրում: Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա: Դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են»,-ասաց տնօրենը:

Թադևոսյանի խոսքով ՝ հիմա իրենք փորձում ենք կազմակերպել, մեթոդոլագիան գտնել և գնալ առաջ:

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությունը՝ իր աշխատավարձը պակասեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,-ասաց նա:

«Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ին ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀն-ն առաջարկել է 266.71դոլար տարբերակը: «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը պնդում էր, որ որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան