Տնտեսություն

Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում

1 րոպեի ընթերցում

Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մի քանի ՀԷԿ-ի գործունեության հարցը դատարանում վիճարկման փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամիպաշտոնում առաջադրված Կամո Սարգսյանը, ով 2019թ մայիսի 31-ից մինչև 2020թ մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով՝ տարիների շարունակ բազմաթիվ պաշտոնյաների, մեծահարուստների տրվել են ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այդ թույլտվությունները խնդրահարույց են եղել:

«Եղել է Շիրակի մարզում գործող ՀԷԿ-ի աշխատանքի կասեցման որոշում: Դատական հարց առաջացավ, ՀԷԿ-ը մտավ դատարան: Եվ կան ևս 3 ՀԷԿ-եր, որոնք գործունեությունը դատարանում է, վիճարկման փուլում են»,- ի պատասխան՝ ասաց Սարգսյանն ու նշեց, որ ՀԷԿ-երի գործուենությունը միայն հանձնաժողովով չէ պայմանավորված:

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ՀԷԿ-երը խախտում են լիցենզիայի որոշակի պահանջներ և նրանց գործունեությունը կասեցվում է:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում