Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգումից մինչև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչում. Հայաստանի նախագահության տարում ԵԱՏՄ-ում հաջողվել է լուծում տալ մի շարք կարևորագույն հարցերի: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասացՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց՝ դեռևս անժամկետ որոշում է կայացվել, որ Հայաստանի համար բաղդատման գործակիցը լինելու է 1.22 տոկոս, կարծում է, որ դա 10 տարվա ընթացքում դրական սալդոյի հնարավորություն կտա մեզ:

«Դեկտեմբերին հաջողվեց ամենաբարձր մակարդակով ստանալ ատոնյալ մաքստուրքերի ժամկետի երկարացման հնարավորություն: Այսինքն, ըստ էության, երրորդ երկրներից ներկրվող մոտ 640 միավոր ապրանքների համար Հայաստանն ունի արտոնյալ մաքսատուրք, ինչը որոշակիորեն ազդեցություն ունի այդ ապրանքների՝ հիմնականում սննդամթերքի և դեղորայքի գների վրա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2019-ի վերջում սկսված քննարկումները, թեև շատ ծանր անցան, բայց ի վերջո հաջողվեց լուծում գտնել նաև հունվարի 1-ից հետո Վրաստանում և սահմանին կուտակված ավտոմեքենաների մասով, որոնք չէին ներմուծվել: Հաջողվեց որոշակի ժամկետ ստանալ՝ այդ կուտակված ավտոմեքենաները 2019-ի սակագնով ներմուծելու համար:

«2019-ի ընթացքում որպես նախագահող երկիր ամփոփոփեցինք ԵԱՏՄ-ի հետ Իրանի, Սերբիայի, Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը: Դա մասնավորապես Իրանի դեպքում կարևոր հարց է և նոր հնարավորություն է թե մեր բիզնեսների համար, թե ԵԱՏՄ այլ երկրների բիզնեսների համար: Այս իմաստով այս խնդիրները ևս ամփոփված են»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանի նախագահության տարում լուծում է ստացել նաև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչման խնդիրը և մի շարք այլ խնդիրներ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է