Մնացականյանը քաղքական խոչընդոտ չի տեսնում ԵՄ երկրների կողմից ՀԸԳ համաձայնագրի վավերացման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպական միության անդամ երկրներ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողից քաղաքական որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մնում է Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների իրավական հիմքը: Այն նաև ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգը խթանելու կարևոր գործիք է: Մենք այսօրվա դրությամբ չափազանց մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Սպասում ենք երեք երկրների կողմից՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից այդ գործընթացի ավարտին: Որևէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք այս վավերացման գործընթացի ավարտի համար, սա խիստ ընթացակարգային հարց է»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում էլ Ավստրիան և Իտալիան ավարտին մոտեցրել և ավարտել են համաձայնագրի վավերացման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում