ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է:

«Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը:

ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում:

Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել: «Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը:

Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները