Մշակույթ

Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի

2 րոպեի ընթերցում

Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակկլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «U.S. Presidential Scholars in the Arts»կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:

«U.S. Presidential Scholars»-ը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն:

1964 թվականից սկսածկրթաթոշակին արժանանում են տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին:

Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:

Անուշն այն շնորհալի երաժիշտներից է, որը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կլարնետահարներ Մայքլ Զուկովսկու, Ռիչարդ Մորալեսի, Բորիս Ալախվերդյանի և այլոց հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում