Հայաստանում 1000 խոշոր հարկատուները երեք ամսում պետբյուջե են վճարել 246 մլրդ դրամի հարկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020-ի հունվար-մարտին աճել է ինչպես 2019-ի, այնպես էլ 2018-ի նույն ժամանակի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել»,-ասաց Փաշինյանը:

Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել