Սպորտ

ՀՖՖ տեխնիկական տնօրենը Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ տեխնիկական տնօրենը Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու, Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ինկայացած խաղին, որտեղ գլկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս: «Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից հինգ օր անց սկսեցի ինձ վատ զգալ և հազալ: Դժվար շրջան էր, սակայն կարողացա հաղթահարել վիրուսին: Իմ հանգստության համար նաև թեստ կհանձնեմ»,-ասել է Մելենդեսը:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին` Մելենդեսը շեշտել է, որ հայկական թիմին իսպանացի մասնագետի պես մեկն է պետք, ով բնածին հաղթող է: «Մենք պայքարելու ենք Մունդիալ-2022-ին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է»,-ասել է նա:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում