Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստից
1 րոպեի ընթերցում
![Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014938.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանձնաժողովի նիստից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նշեց, որ նիստի կարճ տևելու պատճառներից մեկն այն էր, որ Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թ. հոկտեմբերից:
«Նրան տրված հարցերն առնչվել են սպառազինության ու թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցեր են հնչել նաև այն մասին, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել այս առնչությամբ: Մենք ստացել ենք հարցերի պատասխաններն այնքանով, որքանով Կարապետյանը պատասխանեց մեր կողմից հնչեցված հարցերին»,- ասաց Քոչարյանը:
Կարեն Կարապետյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատասխանել է այն բոլոր հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է իրեն:
Նորայր Շողիկյան