Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:

«Լուսավոր Հայաստան»խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս նկատել էր, որ կառավարությունն ըստ օրենսդրության պարտավոր է բյուջեի ներսում համապատասխան տոկոսից դուրս արված շարժերի համար գալ խորհրդարան, խորհրդարանից թույլտվություն ստանալ, սակայն ներկայացված նախագծով ԱԺ-ն այդ լիազորությունից զրկվում է:

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանո առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ ,կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա