Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ  փաստաթուղթ չի պահանջվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսանողական վարկերի պայմանները հեշտացվում են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ավելացնելով, որ այս պահին ունենք 11 150 ուսանողական վարկ:

Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը՝ ԿԲ նախագահն ասաց. «Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոսով: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք, փաստորեն, հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում: «Այսինքն՝ 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն, 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց վարչապետը:

Արթուր Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, վարկառուն ամեն տարի ստանալու է մեկ նվագ: «Նաև ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

Հայերեն

Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Օգոստոսի 6-ի միջոցառումների անոնս

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել

Մոլդովայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Moldpres

Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

Վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին