Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հերքում է ԱՀԿ հորդորի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն հերքում է ԱՀԿ հորդորի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, հերքում է լուրերն այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկառաջնություններըկարող են վերսկսվել մայիս ամսվա վերջին:

Պատրատեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում