ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կառավարությունըԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին600,000 դոլարիլրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։

Այս միջոցները վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

  • Պատրաստել լաբորատոր համակարգեր
  • Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին`բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
  • Խթանել ռիսկերի հաղորդակցումը
Հայերեն English Русский