Տնտեսություն

ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի ապրիլի 17-ին

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի ապրիլի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ։ Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Քվեարկությունը կանցկացնենք վաղը` 10:30-12:30-ին։ Վաղն ենք անցկացնելու և երկու ժամ ենք տրամադրելու քվեարկությանը, որովհետև, եթե այսօր անցկացնենք, ժամանակը քիչ կլինի և կուտակումներ կլինեն, ինչը ցանկալի չէ»,- ասաց Հովակիմյանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված է միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովում` փակ և գաղտնի քվեարկությամբ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում