ԿԲ-ն կոչ է անում չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին, վստահել ու աշխատել դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամերի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանական շուկայում փոխարժեքի կտրուկ փոփոխություններ է արձանագրում, վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն․ ԿԲ միջամտությամբ խնդիրը հարթվել է, սակայն բանկը կոչ է անում չտրվել կարճաժամկետ սպասումներ ձևավորելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ շարժեր է նկատվոմ արտարժույթի շուկայում:

Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանում արտարժույթի շուկան կամ փոխարժեքն ըստ էության ազատ լողացող է, ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթելու շուկայի պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը: «Այս վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն, երբ ԿԲ-ն միջամտել է շուկային՝ զուտ հարթելու համար, որպեսզի խիստ տատանողականություն մենք չունենանք: Սակայն արդեն որերորդ ճգնաժամն է, որ մենք տեսնում ենք՝ մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ սպեկուլյատիվ տատանումներ, որտեղ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մեր հորդորը միշտ եղել է և շարունակում է մնալ՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձևավորելուն: Պետք է պարզապես հավատալ մեր դրամին, մեր քաղաքականությանը»,-ասաց նա:

Գրիգորյանը նկատեց՝ այս պահին առկա է վերադարձ այն բնականոն նորմալ ֆինանսական շուկային ընթացքին, որը եղել է ճգնաժամից առաջ: «Մեր արժույթը դրամն է, պետք է հավատանք հայկական դրամին, աշխատենք դրամով, մտածենք դրամով»,-եզրափակեց նա:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ