Սպորտ

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա

1 րոպեի ընթերցում

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և աշխատակազմը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխատավարձ չեն ստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանքաշխատավարձ չեն ստանա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Սակայն, այժմ չվճարելով աշխատավարձերը, ակումբը խնայում է մոտ 90 միլիոն եվրո:

Թե ֆուտբոլիստները և թե անձնակազմը իր համաձայնությունն է տվել ակումբի որոշմանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում