Հայաստանի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների նոր խումբ կընդունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու նոր միջոցառումներ է մշակում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք, որ կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են նոր միջոցառումներ։ Այդ 5 միջոցառումները չորեքշաբթի առավոտվանից կսկսեն գործնականում գործել։ Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, այդ նոր խումբը նույնպես կընդունվի կառավարության առաջիկա նիստում։ Մենք այս դժվար ժամանակներում պետք է լինենք մաքսիմալ համախմբված, իսկ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք դա անել։ Ես ուզում եմ մեզ բոլորիս, մարդկությանն ընդհանրապես, մեր դաշնակիցներին և գործընկերներին աշխարհի բոլոր կողմերում հաջողություն մաղթել»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսը դարձավ այն փարձաքարը, որ ստիպեց երկրներին առանձին-առանձին գործել։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, մենք բոլորս կարողանանք քննարկել ավելի միասնական գործողություններ մշակելու հնարավորությունը, որովհետև կարծում եմ, որ այդ միասնական գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել»,- ասաց նա։

Հայերեն

Պետության ուժը գնահատվում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ. Աննա Վարդապետյան

Առաջին դասարանցիների ընդունելությունը կրկին խնդիրներով. ո՞րն է եղել պատճառը

Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Պատգամավորն առաջարկում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու դեպքերում

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին

ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանը միացավ Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը