Աջակցություն ՓՄՁ-ներին. ո՞ր տնտեսվարողները կարող են օգտվել դրանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մի քանի ոլորտներում գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են ստանալ պետության աջակցությունը, եթե ունեն բարվոք վարկային ու հարկային պատմություն և բավարարում են մի քանի այլ պահանջների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ասուլիսում մանրամասնեց, թե կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակում որ ՓՄՁ-ները կարող են օգտվել աջակցությունից և ինչ պայմաններով:

«Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն շրջանառութուն, կարող են դիմել վարկ ստանալու: Կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Սրանք այն ոլորտներն են, որ առաջին հարվածն են կրում և ամենախոցելի են տվյալ իրավիճակում: Գոյություն ունի պահանջ, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Անձնական երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականտերը կամ կառավարմանը մասնակող որևիցե անդամ»,-ասաց նա:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն 24 ամիսը՝ կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն` առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին` այդ թվում զբոսաշրջության ոլորտի: Ստացվող վարկի առավելագույն չափը պետք է լինի 50 մլն դրամ, բայց ոչ ավելին, քան տնտեսավարողի 2019-ի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար` ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը