Տնտեսություն

Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ

1 րոպեի ընթերցում

Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերը երկրում արտակարգ դրության պայմաններում վերանայել են մի խումբ ֆիզիկական և իրավական անձանց վարկերի պայմանները, ճնշող մասի դեպքում տրվել է վարկային արձակուրդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,-գրել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում