Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը երկրում իրականացնում է ռազմավարական նշանակության միջոցառումներ` կենդանիների շրջանում անասնահամաճարկային կայուն իրավիճակ ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով գարնանային աշխատանքները:

«Հայաստանում հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման, կենդանիների շրջանում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, նաև բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ռազմավարական նշանակության մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրն է: Հիմա մարզերում իրականացվում է պլանային 7 կանխարգելիչ միջոցառում և 4 ախտորոշիչ միջոցառում»,-ասաց Գաբրիելյանն ու հորդորեց ազգաբնակչությանն ու համայնքապետերին օժանդակել անասնաբույժների աշխատանքին:

Անդրադառնալով բուսասանիտարական միջոցառումներին` նա ասաց, որ այս կիսամյակում Հայաստանի ցածրադիր և բարձրադիր գոտիներում նախատեսվում է իրականացնել պտղատու ծառատեսակների, բանջարաբոստանային կուլտուրաների` վնասատուների, մկնանման կրծողների, մորեխների և ցորենի ժանգի մոնիտորինգ: Արդեն իսկ իրականացվել են մկնանման կրծողների մոնիտորինգի աշխատանքները: Արարատի մարզի Արարատի և Արտաշատի և Սյունիքի մարզի Կապանի և Գորիսի տարածաշրջաններում արդեն տրամադրվել են մկնասպան պրեպարատները:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը