Կառավարությունը խոզաբույծներին կառաջարկի աջակցության նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մարտի 26-ի նիստում կքննարկի գյուղատնտեսության, այդ թվում՝ խոզաբուծության աջակցության ծրագիր` պետության համաֆինանսավորմամբ և 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի բարձրացրած հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում խոզաբույծները հատնվել են դժվար դրության մեջ, քանի որ մսի հիմնական սպառողները` ռեստորանները, չեն գործում:

«Մենք վաղը կառավարության նիստում ընդունելու ենք այդ թվում գյուղատնտեսությանը, բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ: Պլանավորում ենք կառավարության վաղվա նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք կապված են այս ճգնաժամային իրավիճակի հետ»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խոզաբուծության համար էլ ծրագրում ավելացրել են նոր կետ: Դրվել է վարկային կոմպոնենտ: «Բայց այնպես ենք արել, որ 0 տոկոսով լինի: Այսինքն՝ խոզաբուծության ոլորտին պարտքով փող ենք տալիս»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ խոզաբուծության համար առաջարկելու են 0 տոկոսով վարկ` ընդ որում կառավարության համաֆինանսավորմամբ:

Նա նկատեց` շատ երկրներ առաջնորդվում են փող բաժանելու տրամաբանությամբ: ՀՀ կառավարության համար այն ընդունելի չէ: «Մենք ասում ենք, որ մենք պետք է օգնենք հասցեական և պետք է օգնենք այն ընկերություններին, որոնք պատրաստ են ընդունել մարտահրավերը` մրցունակ լինելու հետկորոնավիրուսային ժամանակում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց»,-ասաց նա:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը