Փաշինյանը տնտեսական զարգացման ավելի ամբիցիոզ սցենարներ է ակնկալում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ-ի հունվար-փետրվար ամսիների տնտեսական ցուցանիշները համարում է երկրի քաղաքականության մրցունակության և արդարացվածության ապացույց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»,- նշել է վարչապետը:

Նա իր գրառման մեջ ներկայացրել է 2020 թ-ի առաջին երկու ամիսվա ցուցանիշները: Փետրվար ամսին տնտեսական ակտիվության աճը եղել է 9.2 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9.7 տոկոս, շինարարության աճը՝ 25 տոկոս, ծառայությունների աճը՝ 3.5 տոկոս, առևտրի շրջանառության աճը՝ 10 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը՝ 1.2 տոկոս Արտահանման աճը՝ 7.6 տոկոս։ Հունվար-փետրվար ամիսներին եղել է տնտեսական ակտիվության 8.7 տոկոս աճ, արդյունաբերական աճը՝ 15.3 տոկոս, շինարարության աճը՝ 5.8 տոկոս, առևտրի շրջանառության աճը՝ 6.3 տոկոս, ծառայությունների աճը՝ 11.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը՝ 23.1 տոկոս, իսկ արտահանման աճը՝ 8.8 տոկոս։

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ