Քաղաքականություն

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց

2 րոպեի ընթերցում

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբչընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել էր խորհրդարանի«Լուսավոր Հայաստան»խմբակցությունը:

Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:

ԱԺ տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նախագծի հետ կան թե´ իրավական, թե´ բովանդակային խնդիրներ: «Մասնավորապես, դրամահավաքների, մարաթոնների ժամանակ հնարավոր չէ կազմակերպել անընդհատ գործող ավագանու նիստ այս հարցերը քննարկելու համար»,-ասաց նա ու նշեց` նախագծի հեղինակը կոչ է արել միավորվել ԲՀԿ-ի գործընկերների և «Իմ քայլից» Սոնա Ղազարյանի հետ, որոնք համանման նախագիծ ունեն և մեկ նախագիծ ներկայացնել:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նշեց` եթե ուզում են, որ համայնքի ղեկավարը աշխատի թափանցիկ, ավագանին կարողանա իր աշխատանքը կատարել, եթե ունեն կամք միասին այդ հարցը լուծելու, առաջարկեց լուծել:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 36 «կողմ», 77 «դեմ» ձայներ, արդյունքում օրինագիծը չըդնունվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում