Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված տնտեսական գործունեություն որոշ տեսակներ, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկում, կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով և առողջապահության նախարարության պատվերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Սիմոնյանը հիշեցրեց, որ քիչ առաջ հրապարկվել է պարետի նոր որոշում, որով միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվել մարտի 23-ի համար 13 որոշումը, և սահմանվել են ողջ հանրապետությունում տնտեսական գործունեության վերաբերյալ սահմանափակումներ, որոնք կգործեն մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59: Այսինքն, ՀՀ-ում արգելվել է տնտեսական գործուեության տեսակներով զբաղվելը` բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված գործունեության տեսակների:

«Որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության տեսակները կարող են իրականացվել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար միջոցով: Միևնույն ժամանակ, սահմանվում է նաև, որ չարգելված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում թույլատրվում է նաև իրականացնել խոհանոցների գործունեություն: Այսինքն, այդ տնտեսվարողների մոտ սննդի պատրաստումը, բուֆետների գործունեությունը, կից ճաշարանների, խորտկարանների գործունեությունը չի արգելվի: Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կարող են իրականացվել այնպիսի գործողություններ և մատուցվել այնպիսի ծառայություներ, որոնք ներառված չեն որոշման մեջ որպես բացառություն: Այսինքն, այս պահի դրությամբ արգելված են, բայց կարող է որոշում կայացվի, որ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակներն իրականացվեն»,-ասաց Վարոսյանը:

Նա նշեց` որոշման երկրորդ կետով սահմանված են թույլատրվող տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները: Օրինակ, հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքացիների սպասարկումն իրականացվում է միմիայն առցանց կամ հեռավար եղանակով, կամ անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով, որոնց սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով:

Հայերեն

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստին քննարկվել են համայնքային հարցեր

«Դիլի» պլոմբիրը վերադարձնում է մանկության համը․ ինչպե՞ս սպառողների արձագանքը դարձավ նոր կարգախոս

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը

Պրակտիկանտները կարող են վարձատրվել, նրանց ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում ՀՀ համայնքների թիվը կդառնա 64․ ՏԿԵ նախարար

G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ