Տնտեսություն

Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է ավելի ուժեղացած դուրս գան իրավիճակից:

«Մեր որոշումը միանշանակ է, մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը լավն էր Հայաստանում: Մենք խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվելու հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք ու իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել նաև դրանց ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում