Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԿԲ-ն դիմել էր բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման համար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նաև Արթուր Ջավադյանը նշեց, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խնդրեց Արթուր Ջավադյանին բացել փակագծերը:

«Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Արթուր Ջավադյանը:

Վարչապետն էլ իր հերթին հիշեցրեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա , այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բանկային համակարգում իրավիճակը կայուն է:

Հայերեն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում