Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց երկու նոր ներդրումային ծրագրերի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, գործադիրը բավարարեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թիթեղյա տարաների և պտուտակավոր կափարիչների արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման ու շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 19 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունը բավարարեց նաև «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում (թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստվարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար եւ 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 170 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 240 000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Հայերեն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26