Կորոնավիրուսի ռիսկի պայմաններում զբոսաշրջությունը պետական աջակցության կարիք ունի. տնտեսագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վստահ է`կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը: Այս վնասը մեղմելու համար նա Հայաստանում պետական աջակցության, նոր նախաձեռնությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պարսյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը բոլոր երկրներում: Հայաստանում այս ամիսներին սովորաբար ունենում ենք 30-50հազար զբոսաշրջիկների ներհոսք` ի հաշիվ Իրանի հոսքի: Սակայն հիմա չունենք: Այլ երկրների զբոսաշրջիկները ևս մտավախություն ունեն: Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերվել է, բացի այդ Հայաստանը գտնվումէ կորոնավիրուսի օջախներից մեկի կողքին»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի մինչև հունիս ամիսը, քանի որ ամառվա ամիսներին սկսվում է բուռն զբոսաշրջային սեզոնը:

Պարսյանը նշեց`զրուցել է զբոսաշրջային ընկերությունների հետ, տեղեկացել, որ շատերի մոտ փաթեթները սառեցվել են, շատերը ոչ արտագնա, ոչ ներգնա փաթեթների վաճառք չունեն: «Պետք է արձանագրենք, որ փետրվար-մարտ ամիսները մեր զբոսաշրջության ոլորտի համար լինելու են մեծ վնասի ամիսներ: Եվ եթե այդ վնասն ի հաշիվ ամռան չփոխհատուցվի, ապա այս ոլորտը մեծ կորուստներ է կրելու»,-ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով` պետք է լինեն պետական աջակցություն, սուբսիդավորման ծրագրեր, նոր նախաձեռնություններ: Պարսյանը նաև վտանգ է տեսնում, որ որոշ փոքր զբոսաշրջային ընկերություններ այս ամիսներին կարող են դադարեցնել իրենց գործունեությունը:

Տնտեսագետը նշեց` կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է մոտ 1000 դոլար: «Եվ, եթե ենթադրենք, որ այս ամիսներին 30 հազար զբոսաշրջիկ պետք է գար, սակայն չի եկել, դա նշանակում է, որ այդքան կորուստ ենք ունեցել»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ հատկապես ազգային ավիափոխադրող չունենալու պայմաններում պետք է փորձել հնարավորինս պահել շուկան, աջակցել ընկերություններին, միջոցառումներ նախատեսել, որ չվերթները չկրճատվեն: Նրա կարծիքով`Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է պահել Վրաստանի հետ տարանցման հնարավորությունը: Հիմա Ադրբեջան-Վրաստան տարանցման որոշակի սահմանափակումներ կան, Հայաստանի դեպքում դեռ չկա` բացառությամբ իրանական բեռնափոխադրողների: «Եվ մենք պետք է հնարավորինսբաց պահենք վրացական սահմանի ուղղությունը: Պետական առողջապահական ծառայությունները շատ մեծ անելիք ունեն»,-եզրափակեց Պարսյանը:

Մարտի 1-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Նա ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր Հայաստան փետրվարի 28-ին, Թեհրանից: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։

Հայերեն Русский

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ