Իրականացվում է համակողմանի վերլուծություն. Էկոնոմիկայի նախարարությունը՝ ռուբլու արժեզրկման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրավիճակն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Օհանյանը նախ նշեց՝ Ռուսաստանի դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի շուկան Եվրասիական տնտեսական միությունն է և, մասնավորապես, Ռուսաստանը: Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը: «Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակության վրա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,-ասաց Օհանյանը:

Նա նկատեց՝ նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը: «Ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողների և արտահանողներին»,-ասաց նա:

Օհանյանը վսահեցրեց՝ շարունակում են հետևել զարգացումների և առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան»

«Ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը»,-նկատեց նա:

Նավթի համաշխարհաին գները նվազել են շուրջ 30 տոկոսով: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր Է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել Է նույն տարվա փետրվարին:

Երեւանի ժամանակով 11:57-ի դրությամբ դոլարը վաճառվում Էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս):

Եվրոյի փոխարժեքը գտնվում Էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված