Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտիրոս Սարյանի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 28-ին, հիմնանորոգվել է նկարչի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը վնասվել էր դեռ Սարյանի կենդանության օրոք:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

«Այս կտավի վերականգնումը Սարյանի ծննդյան մեծ նվերն է: Կտավը վնասվել է Սարյանի արվեստանոցում, երբ ջեռուցման համակարգի խողովակները պայթել են, և եռացած ջուրը լցվել է տեմպերայով արված մի շարք ստեղծագործությունների վրա: Հովանավորների աջակցությամբ կարողացանք հիմնանորոգել կտավը: Սարյանի իսկական ծննդյան օրը`փետրվարի 29-ին, որը չորս տարին մեկ է լինում, մենք կտավը կներկայացնենք արվեստասեր հանրությանը»,-ընդգծեց Ռուզան Սարյանը:

Նա տեղեկացրեց, որ, ավանդույթի համաձայն, փետրվարի 28-ին ծաղիկներ են խոնարհելու նկարչի անվան պուրակում` Սարյանի արձանի մոտ, այցելելու են Սարյանի շիրիմին:

«Նույն օրը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Սարյանի մասին գրել են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Ավիկ Իսահակյանը և այլք: Փառք Աստծո, նրանցից շատերը մեզ հետ են և ներկա կլինեն շնորհանդեսին»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի մեծությանը՝ նկարչի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ ամեն անգամ, երբ ընդունում են տարբեր երկրներից պատվիրակությունների, ևս մեկ անգամ համոզվում են, որ Սարյանը մեր հայրենիքի մեծագույն նկարիչն է:

«Օրերս հյուրեր ունեինք Մոլդովայի ազգային ժողովից: Նրանք շրջում էին տուն-թանգարանում, խորասուզված դիտում կտավները: Սկզբում բավականին սառն էին, հետո նրանց սառնությունը հալվեց ու բարձր տրամադրությամբ հեռացան: Ըստ իս` պատճառը Սարյանի կտավների դրական էներգետիկան էր, որը հորդում է, և անտարբեր չի թողնում այցելուներին»,-նշեց նա:

Ռուզան Սարյանը հիշեցրեց, որ Մարտիրոս Սարյանն աշխատում էր տարբեր ոճերում, ոլորտներում` գեղանկարչություն, գրքարվեստ, թատրոն և այլն:

Սարյանի տուն-թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը Մարտի 20-ին համատեղ պատրաստում են հրաշալի ցուցահանդես, որում ներկայացվելու են Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզները:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը