ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն է ակնկալում կրթության, զբոսաշրջության և մշակույթի ասպարեզում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լայչակն ասաց Երևանում փետրվարի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք հաստատել ենք հստակ, որ դեռևս տեղ կա խթանելու մեր երկկողմանի հարաբերությունները, խորացնելու և ընդլայնելու մեր համագործակցությունը, վստահ ենք, որ Հայաստանում մեր դեսպանության հիմնումն իր նպաստը կբերի դրան: Ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն կրթության, զբոսաշրջության, մշակութային փոխանակումների ասպարեզում»,- ասաց Լայչակը:
Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան բացումը տեղի կունենա փետրվարի 24-ին: