Քաղաքականություն

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:

Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում