Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգը ըստ էության նորմալ է գնահատում, սակայն չի ժխտում, որ կանխատեսումների որակի բարելավման կարիք միշտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացմանը:

Նա նախ տեղեկացրեց, որ հաշվեքննության արդյունքում ձևավորվել է միջոցառումների ծրագիր: «Եվ ենթադրում եմ, որ քայլերն իրականացնելով կմեղմենք որոշակի ռիսկեր, որոնք արձանագրվել են եզրակացության մեջ»,-ասաց Ջանջուղազյանը:

Դիտարկումների մի մասն էլ այդ միջոցառումների ցանկի մեջ իր տեղը չի գտել զուտ այն պատճառով, որ կա կառավարության կողմից հավանության արժանացած պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն առաջիկա տարիների համար: Եվ դրանցում այդ հարցերին անդրադարձ կա:

Անդրադառնալով հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացված ռիսկերին` նա համաձայնեց, որ կանխատեսումների որակը միշտ բոլոր հարցերում պետք է բարելավվի: «Սակայն եթե ճշգրտորեն կարողանայինք մեր ծախսային ծրագրերը կանխատեսել,ապա դրամական հոսքերի կառավարման համատեքստում այդ կանխատեսումը կվերածվեր ընդամենը տեխնիկայի: Դրամական հոսքերի կառավարման համակարգը եղած տվյալների արժանահավատության պայմաններում նույնիսկ կարող է ավելին է, քան հնարավոր է: Ինչ-որ մեթոդաբանություն այդուհանդերձ կիրառվում է, և շատ էական շեղումներ չենք ունենում ռիսկի տեսակետից: Ռիսկ ասելով նկատի ունեմ, որ մեր գործողությամբ հոսքերը կառավարելիս ռիսկ չառաջացնենք, որ որևէ ծախսի համար ֆինանսական միջոցներ պահանջվեն, բայց մենք ասենք, թե դա ներդրել ենք այլ տեղ»,-ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով պետական պարտքի սահմանման վերաբերյալ պալատի դիտարկմանը` նա նշեց Պետական պարտքի մասին օրենքը տալիս է պարտքի մի սահմանում, որից դուրս է մնում պետական մասնակցություն ունեցող ընկերությունների պոտենցիալ պարտքը: «Այս ցանկը կարելի է ընդլայնել: Միայն պետական մասնակցությամբ ընկերությունները չեն, որ պետական բյուջեի վրա ռիսկ են պարունակում: Պակաս կարևոր չէ նաև հանրային կարգավորման տիրույթում գտնվող 0 պետական մասնակցություն ունեցող ընկերությունների մոտ առաջացող կամ պոտենցիալ ռիսկերը»,-ասաց նա ու նշեց` դրան կանդրադառնան ֆինանսների կառավարման ռազմավարության շրջանակում:

Նախարարը հայտնեց, որ փորձ են անում ոչ թե պարտքի շրջանակը օրենքով սահմանելով լուծել հարցը, այլ բացահայտել ռիսկերը: Սակայն նա չբացառեց, որ օրենքով այդ սահմանումը

Անդրադառնալով նրան, որ Ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի միջև գործակալական պայմանագիրը հրապարակված չէ` նախարարը նշեց, որ իրենք չեն կենտրոնանում նրա վրա, որ այդ անպայման պետք է հրապարակված չլինի: «Հիմա քննարկում ենք նաև այդ նույն գործակալական պայմանագրում փոփոխություններ: Եթե օրենսդրական որևէ սահմանափակում չունենաք, ապա այն կհրապարակվի»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցրեց, որ թաքցնելու որևէ բան չունեն:

Հայերեն

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ