Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

Հայերեն Русский

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը