Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում են. Մերկել

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, ԶԼՄ ների համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին», - ասաց Անգելա Մերկելը։ Նա վերհիշեց իր այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոն այցելությամբ։ Այդ այցելությունն իր արդյունքն է տվել, և Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Նա նշեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։

Անգելա Մերկելը կարևորեց Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնեց դրա համար։ Նա նշեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը կշարունակվի հագեցած օրակարգով, անդրադարձ կկատարվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն