ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ բան է խոսվել, ինչի մասին իրենք հրապարակային հայտարարության մեջ չեն նշել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, ես մինչև այդ խոսակցությունն այս ամբիոնից մի քանի անգամ ներկայացրել եմ: Բացառված է որևէ ավել բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է: Մենք հռչակել ենք, թե ինչ օրակարգ ունենք և ինչի մասին է լինելու մեր խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը: