Տնտեսություն

ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ում փոստային առաքանիներիանմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը դուրս է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի օրակարգից և ուղարկվել է լրամշակման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով` այն նաև կվերաբերվեր ընդհանրապես փոստային ծառայություններին և ծանրոցների տեղաշարժերին, ինչը բոլոր կողմերի համար անթույլատրելի էր:

« Ըստ այդմ, հետևողական ենք լինելու, որպեսզի նախ և առաջ դիսպոզիցիան նկարագրվի, թե ինչպես են տարանջատելու առաքումը: Այսինքն` առաքումը որպես առևտրի արդյունք, թե ուղղակի առաքում, որպես բարեկամների իրերի փոխանակման կամ իրար ուղարկելու հարց: Կարծում եմ՝ 6 ամիս հետո այն նորից օրակարգում կհայտնվի: Վստահ եմ, որ ավելի մշակված նախագիծ կլինի»,- եզրափակել է Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում