Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը

3 րոպեի ընթերցում

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փերվարի 6-ին հրավիրված նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել՝ նիստը համարվում է փակված»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել:

Արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում