Ռուբինյանը կիսում է Բուքիքիոյի մտահոգությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կիսում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից:

«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:

Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և գործողություններ չեն մտնում այս տրամաբանության մեջ և չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:

Պարոն Բուքիքիոն հայտարարության վերջում բոլոր կողմերին կոչ է արել նպաստել իրավիճակի լիցքաթափմանը՝ երաշխավորելու համար սահմանադրության նորմալ գործունեությունը:

Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի:

Կարևոր եմ համարում պարոն Բուքիքիոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ:

Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից»,-նշել է Ռուբինյանը:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ