Քաղաքականություն

ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

1 րոպեի ընթերցում

ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում, որն արվել է ՄԱԿ-իՀամընդհանուր պարբերական դիտարկման35-րդ նիստի շրջանակներում:

«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում